Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

D վիտամինի նոր հատկություններ են բացահայտվել. news.am

D վիտամինի նոր հատկություններ են բացահայտվել. news.am

Ամերիկյան հետազոտողները D վիտամինի նոր հատկություններ են բացահայտել, որոնք այն յուրահատուկ են դարձնում նմանատիպ մյուս միացությունների համեմատությամբ:

«D վիտամինը փոխազդում է երկարակեցության հայտնի գեների հետ. այն 33%-ով երկարացնում է կյանքի միջին տեւողությունը, դանդաղեցնում հարյուրավոր սպիտակուցների ոչ նորմալ ֆոլդինգը»,- հայտնել է Բաքի համալսարանից հետազոտության հեղինակ Գորդոն Լիթգոուն:

Գիտնականները պարզել են, որ D վիտամինը ճնշում է սպիտակուցների, մասնավորապես՝ բետա-ամիլոիդների չլուծվելու հատկությունը: Դրանց կուտակումը համարվում է Ալցհեյմերի հիվանդության առաջացմանը նպաստող գործոններից մեկը:

Հետազոտողները նշում են, որ չնայած Caenorhabditis elegans-ի վրա անցկացված փորձին, իրենց եզրահանգումները կիրառելի են նաեւ մարդու պարագայում:

D վիտամինն առաջատար դեր ունի կալցիումի կլանումը կարգավորելու եւ ոսկրային հյուսվածքների աճը խթանելու գործում: Ապացուցված է դրա արդյունավետությունը կրծքագեղձի քաղցկեղի, ինչպես նաեւ ճարպակալման, սրտի հիվանդությունների եւ դեպրեսիայի կանխարգելման գործընթացում:

«Հնարավոր է, որ եթե D վիտամինի դեֆիցիտ ունեք, ավելի արագ եք ծերանում, այդ պատճառով ավելի մեծ հակվածություն ունեք քաղցկեղի կամ Ալցհեյմերի հիվանդության հանդեպ»,- ենթադրում է Լիթգոուն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. tutknow.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ